Milestones of Armenian football

1999

XX-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՇՈՒՆՉ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Հայաստանի առաջնությունների պատմության առաջին լրացուցիչ խաղը նույնքան սկանդալային ստացվեց, որքան 1992 թվականի չկայացած «Ոսկե խաղը»։ 1999 թվականի չեմպիոնական մրցավազքին մասնակցում էր 3 թիմ լարվածությունը վերածվում էր երկուստեք մեղադրանքների, հայհոյանքների և խաղադաշտ լքելու։ Ամեն ինչ որոշվեց վերախաղարկման արդյունքում։

Երեք թիմի պայքար չեմպիոնության համար

1999 թվականի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող 10 թիմերից ակնհայտ թույլ էր միայն «Գյումրին»։ Առաջատար եռյակը, սակայն, բավականին վաղ ձևավորվեց․ չեմպիոնության համար պայքարում էին Երևանի «Արարատը», «Ցեմենտը» ու Գյումրու «Շիրակը»։

    Բազմաթիվ սկանդալներից առաջինը գրանցվեց արդեն 6-րդ տուրում՝ «Արարատ» – «Ցեմենտ» մրցավեճում։

  Խաղի ավարտից հետո «Ցեմենտի» ավագ Վահան Արզումանյանը հայհոյանքներով նետվեց մրցավար Գևորգ Հովհաննիսյանի ուղղությամբ։ 

Երևանի Արարատի գլխավոր մարզչի որդին՝ Գեորգի Անդրեասյանը, իր հերթին վազքուղու վրա հարձակվեց «Ցեմենտի» կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանի վրա, գլխով հարվածեց ու պատռեց վերջինիս շրթունքը։ Նշվում էր, որ ընդհանուր մթնոլորտի շիկացմանը մեծապես նպաստեցին երկու թիմերի գլխավոր մարզիչներ Արկադի Անդրեասյանն ու Վարուժան Սուքիասյանը։

  Հիմնական պատճառը մրցավար Հովհաննիսյանի որոշումն էր՝ «Արարատի» դարպասին 11-մետրանոց չնշանակելն ու Արա Հակոբյանին սիմուլյացիայի համար դեղին քարտով պատժելն էր։

    «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանը, ով մեծ ազդեցություն ուներ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացվող որոշումների վրա, խստորեն պատժեց կարգազանց ֆուտբոլիստներին․ Վահան Արզումանյանը հեռացվեց թիմից, 1 ամսվա աշխատավարձերից զրկվեցին դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը, կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, իսկ հարձակվող Ռազմիկ Գրիգորյանը ստացավ վերջին զգուշացումը։ ՀՖՖ-ն իր հերթին Գեորգի Անդրեասյանին որակազրկեց 10 խաղով։ Արարատը տուգանվեց 200,000 դրամով։ Ի դեպ, բուն խաղն ավարտվեց Անդրեասյանի սաների հաղթանակով՝ 1։0:

«Արարատ» - «Ցեմենտ», 1999թ․

«Ֆուտբոլասերը՝ ֆուտբոլասերի նման չէ, ֆուտբոլիստներն իրենց շատ վատ են պահում դաշտում։ Ցավում եմ, երբ իրար դիմելու միակ ձևը դառնում են այլանդակ հայհոյանքները»   

ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյան

Արթուր Պետրոսյանը սկիզբ է դնում «Շիրակի» վերելքին

   Առաջին շրջանի ավարտից (առաջատարը՝ «Արարատն» էր) հետո ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը հանդիպեց ակումբների հետ ու փորձեց սերմանել մրցավարների հետ խնդիրները քաղաքակիրթ ճանապարհով լուծելու միտքը։ Այս հանդիպումը մրցաշրջանի վերջում կկրկնվի։

   Երկրորդ շրջանում (1999 թվականին խաղում էին 4 շրջանով) «Ցեմենտը» երկու կարևոր հաղթանակ տոնեց՝ Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» նկատմամբ միևնույն 2։0 հաշվով ու դարձավ չեմպիոնության գլխավոր ֆավորիտը։ 

ԱՐԱՐԱՏԻ ՆԱՀԱՆՋԸ

«Ֆուտբոլ+» շաբաթաթերտ, 1999թ․

Արթուր Պետրոսյանը 4-րդ գնդակն է ուղարկում «Արարատի» դարպասը

     Երրորդ շրջանի գլխավոր մրցավեճում Երևանի «Արարատը», որը նախորդ 24 տուրում գրեթե չէր լքում առաջին հորիզոնականը, ջախջախիչ՝ 0։4 հաշվով պարտվեց «Շիրակին»։

    Թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և ավագ Կարեն Բարսեղյանի հարաբերությունները սրվել էին, և պաշտպանը չմասնակցեց խաղին։ Այդ օրն Արթուր Պետրոսյանն անկասելի էր։  Հաջորդ տուրում «Արարատի» անկումը շարունակվեց․ ոչ-ոքի հետնապահ Կիլիկիայի հետ խաղում։ Արկադի Անդրեասյանը «մորով հայհոյեց» մրցավարին։ Նա որակազրկվեց 5 խաղով ու տուգանվեց 150,000 դրամով։

    1999 թվականի նոյեմբերի 3-ին մեկնարկեց 4-րդ, վճռական շրջանը։ Այդ օրը առաջին 2 հորիզոնականները կիսում էին Երևանի «Արարատն» ու Գյումրու «Շիրակը»՝ 56-ական միավորով։ Արարատի «Ցեմենտը» նրանց զիջում էր 3 միավորով։

Կրքերը սկսեցին բորբոքվել նոյեմբերի 13-ին․ «Արարատի» հետ խաղում «Երևանի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին լքեցին խաղադաշտը․ այդ րոպեին գլխավոր մրցավար Անդրանիկ Բոնջուկյանը «Երևանի» երրորդ ֆուտբոլիստին հեռացրեց խաղադաշտից։ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը նոյեմբերի 23-ին ևս մեկ անգամ հանդիպեց ակումբների ներկայացուցիչների հետ։

     

Երեք հեռացում մեկ խաղում

     Երևանի Արարատի չեմպիոնական հույսերը վերջնականապես մարեցին նախավերջին, 31-րդ տուրում․ Անդրեասյանի սաները պարտվեցին «Զվարթնոց-ՀԱՈՒ»-ին։

    1999 թվականի նոյեմբերի 3-ին մեկնարկեց 4-րդ, վճռական շրջանը։ Այդ օրը առաջին 2 հորիզոնականները կիսում էին Երևանի «Արարատն» ու Գյումրու «Շիրակը»՝ 56-ական միավորով։ Արարատի «Ցեմենտը» նրանց զիջում էր 3 միավորով։

Կրքերը սկսեցին բորբոքվել նոյեմբերի 13-ին․ «Արարատի» հետ խաղում «Երևանի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին լքեցին խաղադաշտը․ այդ րոպեին գլխավոր մրցավար Անդրանիկ Բոնջուկյանը «Երևանի» երրորդ ֆուտբոլիստին հեռացրեց խաղադաշտից։ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը նոյեմբերի 23-ին ևս մեկ անգամ հանդիպեց ակումբների ներկայացուցիչների հետ։

     Երևանի Արարատի չեմպիոնական հույսերը վերջնականապես մարեցին նախավերջին, 31-րդ տուրում․ Անդրեասյանի սաները պարտվեցին «Զվարթնոց-ՀԱՈՒ»-ին։

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթ, 1999թ․

Խաղ, որը չէր ավարտվում

   Տուրի ամենակարևոր խաղը, սակայն, կայացավ Արարատ քաղաքում․ «Ցեմենտը» ընդունել էր Գյումրու «Շիրակին»։ Չեմպիոն դառնալու համար տանտերերին պետք էր միայն հաղթանակ, «Շիրակին» բավարար էր նաև ոչ-ոքին։

0։0՝ առաջին կեսից հետո, երկրորդում «Ցեմենտից» Տիգրան Հովհաննիսյանը չի կարողանում իրացնել 11-մետրանոցը։

92-րդ րոպեին 4-րդ մրցավարը ցույց է տալիս, որ ավելացնում է 5 րոպե։ Դրա ավարտից հետո խաղը ձգվում է ևս 3 րոպե, որի ավարտին մոտ մրցավար Սլավա Ղազարյանը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց։ Գյումրեցիները պատրաստ էին լքել խաղադաշտը․ թույլ չտվեց թիմի առաջատար Արթուր Պետրոսյանը։ Արամ Հակոբյանը իրացրեց 11-մետրանոցը, իսկ Սլավա Ղազարյանը վերջապես ազդարարեց հանդիպման ու, թվում էր, առաջնության ավարտը։

100 ՐՈՊԵ

Վերախաղարկում

     Գյումրեցիների բողոքները ստիպեցին ՀՖՖ-ի ղեկավարությանը գործկոմի արտահերթ նիստ հրավիրել․ Սուրեն Աբրահամյանը ստիպված էր չմեկնել Ճապոնիա, որտեղ պետք է հանդիպեր ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին։

Վերախաղարկման որոշումը, փաստորեն, կայացրեց «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանը։

1999 թվականի դեկտեմբերի 13-ին Ցեմենտն ու Շիրակը ոչ-ոքի խաղացին՝ 0։0։ Գյումրեցիները երրորդ անգամ պատմության ընթացքում դարձան Հայաստանի չեմպիոն։

Աբրահամ Բաբայան

«Ցեմենտ» ակումբի նախագահ

                  Մեր հաղթանակն օրինաչափ է։ Մենք չենք խախտել խաղի կանոնները, բայց ես գտնում եմ, որ պետք է գնալ փոխզիջման։ Ես չեմ ուզում, որ մեր չեմպիոնության հարցը կասկածի տակ դրվի և ուզում եմ՝ արժանի չեմպիոն լինի։ Ես առաջարկում եմ վերախաղարկել հանդիպումը, որը պետք է կայանա Արարատում:

«Երևի պետք չէր, որ այս կարևոր խաղն էլ ես վարեի։ Ինձ հունից հանեցին Շիրակի ֆուտբոլիստները, որոնց թվում էր, թե ամեն մի սուլոց իրենց դեմ է։ Վերջին 20 րոպեին աչքիս ոչինչ չէր երևում։ Այս անգամ ոչինչ չստացվեց և գտնում եմ, որ ես մեղավոր եմ։ Իմ համակրանքը միշտ էլ «Շիրակի» կողմն է եղել, բացի ակումբի նախագահից, որը ֆուտբոլից հեռու անձնավորություն է»   

Սլավա Ղազարյան
«Ցեմենտ»«Շիրակ» խաղի մրցավար

1999 թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հարություն Աբրահամյան